«Լեգենդ» սրտաձեւ սպիտակ ադամանդը գրեթե 15 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում
ОБЩЕСТВОՍրտաձեւ անթերի սպիտակ ադամանդը՝ 92 կարատ քաշով, մայիսի 17-ի երեկոյան 14,99 միլիոն դոլարով վաճառվել Է Ժնեւի աճուրդում, ինչը համաշխարհային ռեկորդ Է այդ ձեւի թանկարժեք քարերի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Christie՚s աճուրդային տունը:
“D” ամենաբարձր գունային կատեգորիայի սպիտակ թափանցիկ քարը կրում Է «Լեգենդ» անվանումը: Դա այդ տիպի ամենախոշոր ադամանդն Է, որը երբեւԷ դրվել Է աճուրդի:
Ադամանդն աճուրդում ներկայացվել Է մարգարտե մանյակի կազմում, որն ստեղծել Է Boehmer et Bassenge ոսկերչական տունը: Թանկագին զարդի նոր տիրոջ անունը չեն հայտնում:
Սրտաձեւ ադամանդի վաճառքի նախորդ գնային ռեկորդը սահմանվել Է 2011 թվականին. 56,15 կարատ քաշով թանկարժեք քարն աճուրդով վաճառվել Է 10,9 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



