Հնդիկ դեռահասը հավաքել է աշխարհի ամենափոքր արբանյակը (լուսանկար)
ФОТОՀնդկաստանում բնակվող 15-ամյա Ռիֆատ Շարուկը հավաքել է աշխարհի ամենափոքր արբանյակը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շարուկը հավաքել է 64 գրամ քաշով արբանյակը 3D պրինտերով տպված ածխածնային մանրաթելերից պատրաստված դետալներից: Այսպիսով տղան հաղթել է Cubes in Space մրցույթում, որն անցկացվում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) աջակցությամբ:
Նշվում է, որ Ռիֆատն իր արբանյակն անվանել է KalamSat՝ Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամի պատվին:
Պարբերականը գրում է, որ արբանյակի վրա տեղադրված է բորտային համակարգիչ և ութ ներկառուցված սենսոր, որոնք չափում են Երկրի արագացումը, պտույտները և մագնիտոսֆերան: Արբանյակը կարձակվի Ուոլոփս կղզուց, որտեղ գտնվում է ՆԱՍԱ-ի փորձարարական կենտրոնը: Այն կիրականացնի չորս ժամ տևողությամբ թռիչք, որի ընթացքում 12 րոպե կանցկացնի միկրոձգողականության պայմաններում: