Դերասան Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն
ФОТОԵրեկ հոսպիտալացված ռուս դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն: Այս մասին ТАСС-ին հայտնել է դերասանի կին Գիտանա Լեոնտենկոն:
«Այսօր Ալեքսեյը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, վաղը կամ մյուս օրը կգնամ նրա մոտ: Բժիշկներն ասում են, որ նա ուշ կսկսի քայլել, իսկ նրա համար ամենակարևոր հարցն այն է՝ արդյոք կկարողանա աշխատել»,- պատմել է Լեոնտենկոն:
Դերասանի կնոջ խոսքով՝ նա ավելի քան երեք ամիս անցկացրել է հիվանդանոցներում, իսկ այժմ հարցրել է՝ երբ կինն իրեն կտանի տուն: Լեոնտենկոն հույս ունի, որ դա կանի մոտ 2-3 շաբաթում:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հոսպիտալացվել էր Ալեքսեյ Բատալովը. նրա հոսպիտալացման պատճառ է դարձել արյան ճնշման բարձրացումը:


1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



