Եվրախորհրդարանը հավանություն տվեց Սիրիայի վերաբերյալ բանաձեւին
МЕЖДУНАРОДНОЕ Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն Է տվել Սիրիայի իրադրությանը նվիրված բանաձեւին: Քվեարկությունը տեղի Է ունեցել Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում: Դահլիճում ներկա Է եղել 624 պատգամավոր, փաստաթղթի օգտին քվեարկել Է 508 մարդ, դեմ՝ 98-ը, ձեռնպահ Է մնացել՝ 18 պատգամավոր:
ԵԽ-ի բանաձեւում նշված Է, որ «Սիրիայում պատերազմը դարձել Է վատթարագույն հումանիտար ճգնաժամերից մեկը, որին աշխարհը բախվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»: Եվրախորհրդարանում անհանգստացած են այն բանից, որ «հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ Է մտել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, չի պահպանվում, ինչը հաստատվում Է մի շարք խոշոր միջադեպերով, ինչպիսին Է, օրինակ, քիմիական գրոհը Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում (Իդլիբի նահանգ)»:
«Սիրիայում խաղաղության հնարավոր չԷ հասնել ռազմական ճանապարհով»,- նշել են Եվրախորհրդարանում: Այն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին աջակցություն ցուցաբերելու կոչ Է արել, «որպեսզի Սիրիայի վերաբերյալ նոր ռազմավարությունը նպաստի երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը»:
Եվրախորհրդարանը նաեւ «ողջունում Է միջազգային անկախ մեխանիզմի ստեղծումն այն լուրջ հանցագործությունների հետաքննությանն օգնելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը, որոնք 2011 թվականից ի վեր կատարվել են Սիրիայում»: Եվրախորհրդարանը նաեւ պաշտպանում Է Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման հուշագրի ընդունումը, որն ստորագրվել Է մայիսի 4-ին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



