Գիտնականները նշել են ֆիզկուլտուրայից կարճաժամկետ հրաժարվելու գլխավոր վտանգը
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի մի խումբ հետազոտողներ գնահատել են ֆիզկուլտուրայի պարապմունքներից կարճաժամկետ հրաժարվելու հետեւանքները երիտասարդների առողջության համար: Այդ մասին հայտնել Է EurekAlert! գիտական նորությունների պորտալը:
Ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքների 14-օրյա ընդմիջումը, ինչպես պարզել են գիտնականները, կարող Է առաջացնել նյութափոխանակության հետ կապված մի շարք փոփոխություններ, որոնք, իրենց հերթին, տանում են խրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ ռիսկի: Խոսքը, մասնավորապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին Է:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիտարկել են 28 առողջ եւ ֆիզիկապես ակտիվ մարդկանց, որոնց միջին տարիքը 25 Էր: Գիտափորձի բոլոր մասնակիցները կրում Էին թեւնոցներ, որոնք չափում Էին ֆիզիկական ակտիվությունը:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության ընդհատումը, թեկուզեւ այնքան կարճ ժամանակով, որքան երկու շաբաթն Է, սպառնում Է առողջության համար բացասական հետեւանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



