Տղամարդու իդեալը
ФОТОԱղջիկները դեռ վաղ հասակից սկսում են կերտել տղամարդու իրենց իդեալը: Նրանք ապագա ամուսնուն պատկերացնում են հենց իրենց ցանկացած հատկանիշներով:
Դուք էլ եք հավանաբար երբևէ մտածել, թե ինչպիսին պետք է լինի Ձեր զուգընկերը, թե ինչն եք հավանում Ձեր ընկերոջ մեջ կամ ինչ հատկանիշներ կցանկանայիք, որ նա ունենար կամ չունենար:
Շատերը մտածում են, որ նա պետք է մեղմ լինի, կարողանա գումար վաստակել, սիրել երեխաներին և այսպես շարունակ...
Սոցիոլոգների անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ բոլոր կանանց համար առաջին տեղում տղամարդու ազնվությունն է: Կանայք ամենից շատ կարիք ունեն հուսալի և ազնիվ զուգընկերոջ:
Ամերիկայում անցկացված հարցումներին մասնակցած կանանց 67%-ը տղամարդկանց լավագույն հատկանիշների սանդղակում առաջին տեղը տալիս են ազնվությանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են սերը երեխաների հանդեպ և բիզնես կառավարելու հմտությունները:
2%-ը խոստովանել է,որ նախապատվությունը տալիս է մետրոսեքսուալներին(մետրոսեքսուալ են համարվում կատարյալ խնամված տղամարդիկ):