Դատավորի կինը երկու հողամասի ձեռքբերման համար ավելի քան 12 միլիոն է վճարել
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Բաբայանի կինը նախորդ տարի միլիոն 12 միլիոն 70 հազար և 850 հազար դրամով երկու հողամաս է գնել: Այդ մասին տեղեկանում ենք Բաբայանի կնոջ՝ Արմինե Սարգսյանի, 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Արա Բաբայանը հայտարարագրել է 6 միլիոն 700 հազար դրամ և 5 հազար 900 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները կազմել են 7 միլիոն 773 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Կինը նախորդ տարի բացի հողամաս գնելուց նաև անշարժ գույքի վաճառք է ունեցել. 2 միլիոն 400 հազար դրամով վաճառել է իր «VOLKSWAGEN BEETLE – 2.0» մակնիշի ավտոմեքենան:
Նրա դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 30 միլիոն 600 հազար դրամ և 27 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 21 միլիոն 29 հազար դրամ և ստացվել 20 միլիոն 629 հազար դրամ աշխատավարձից և 400 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում