«Գեոպրոմայնինգ Գոլդ»–ը պայթեցման սարքավորումներ կներմուծի
ОБЩЕСТВО«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ին կթույլատրվի մինչև այս տարվա դեկտեմբերի 31–ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումներ։ Այս մասին որոշման նախագիծը կընդունվի այսօր կայանալիք կառավարության նիստին առանց զեկուցման։
Ընկերությունը նախատեսում է ներմուծել ավելի քան 180 հազար հատ ոչ էլեկտրական պայթեցման սարքեր և երկու հատ էլ՝ գործարկման էլեկտրոնային սարք։
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ ներմուծված ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ն պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 31–ի թիվ 706–Ն որոշման համաձայն, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ի կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում պետք է ապահովի ընկերությանը ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
Նշենք, որ այս ընկերությանն է պատկանում հանքավայր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում և ոսկու արդյունահանման գործարան Արարատի մարզի Արարատ համայնքում։ Ամենայն հավանականությամբ ընկերությունը ներմուծված պայթուցիկ սարքավորումներով պիտի իր ամենօրյա ոսկու արդյունահանման աշխատանքն իրականացնի։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



