Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հորդանանը տխուր դերակատարում է ստանձնել Սիրիայում

ПОЛИТИКА
Վերջին շրջանում պաշտոնական Դամասկոսի և Ամմանի միջև հարաբերություններն իսկական տեղեկատվական պատերազմ են հիշեցնում: Տպավորություն է, թե Հաշիմյանների թագավորությունն ու ալավիների սիրիական իշխանությունը վերադարձել են 1982 թվական, երբ ներկայի նախագահի հայր Հաֆեզ ալ–Ասադը Խամում ճնշում էր Մահմեդական եղբայրների տեռորը, իսկ Հորդանանի ներկայի թագավորի հայրը՝ Հուսեյն իբն Թալալը, նրանց մեծ պատիվների էր արժանացնում:
 
Փաստացիորեն, պատմությունը կրկնվում է. Սիրիայի նախագահը Հորդանանի թագավոր Աբդալլա իբն Հուսեյնին մեղադրում է նախկին Ան–Նուսրային՝ Հայաթ Թահրիր աշ–Շամին, հյուրընկալելում, ահաբեկիչներ առաքելում, Սիրիայի մասնատման օտարերկրյա պլաններին մասնակցելում, իսկ Աբդալլա թագավորը, շարունակելով այն, ինչում մեղադրվում է, Ասադին իրականությունից կտրված մեկն է որակում՝ հավելելով, թե իր երկրում ահաբեկիչներ չկան, և ծիծաղելի է նման ստեր լսել:
 
 
Մայիսի 9–ին, սակայն, Աբդալլա թագավորն ինքն ընկավ իր փորած փոսը, երբ ջիհադիստներն արցունքն աչքերին հայտարարեցին, որ Սիրիայի սահմանին՝ Հորդանանի տարածքում, սիրիական բանակի կողմից գնդակոծման են ենթարկվել, իսկ դրա ղեկավար Աբու Ամմարը, Baladi.News–ի էջերում խոսելով սիրիական ընդդիմության պարտադիր հաղթանակի և Ասադի ռեժիմի աներկբա տապալման վերաբերյալ, ակամա բացահայտեց, որ 2012–ից սկսած՝ իրենք Դերաայում մեծ օժանդակություն են ստացել Հորդանանից: Ավելին՝ նույն ժամանակ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն սպրդեց այն մասին, որ Հորդանանը մեծ ներգրավվածություն ունի ամերիկյան պլաններում և ամեն կերպ օժանդակում է հարավում Սպիտակ տան պլանավորած բուֆերային գոտու ստեղծմանը (ի դեպ, այն, որ ՆԱՏՕ–ի ուժերը միշտ են կամեցել Հորդանանի միջոցով Սիրիա սպրդել, նոր բան չէ, և այդ մասին Financial Times–ը դեռ 2015–ի հունիսի 29–ի առաջնորդողում էր գրել):
 
 
Մայիսի սկզբին լիբանանյան «Ալ Ահբար» թերթը նույնիսկ գրեց, թե Ջեյշ ալ–Աշաիրի, Ֆարիք ալ–Խակկի, Ֆարիք աշ–Շաբաբ աս–Սուննայի զինյալները հենց հորդանանյան ճամբարներում են պատրաստություն անցնում և, որ՝ շատ շուտով, հակաահաբեկչական պայքարի անվան տակ, Աբդալլան էլ իր օպերացիան կսկսի հարավում: Թերթը նաև հայտնում էր, որ հորդանանյան ճամբարներում զինյալներին ամերիկյան ու բրիտանական սպաներ էլ են մարզում, ինչն անմիջապես հերքվեց Հորդանանի տեղեկատվության նախարար, դոկտոր Մուհամմե ալ Մամունի կողմից՝ զառանցանք որակվելով:
 
 
Հերքելը՝ հերքեց, բայց այստեղ էլ իսրայելական Հաարեցը մեծ ծառայություն մատուցեց՝ բացահայտելով նման ծրագրի իսկությունը և ներկայացնելով վարչապետ Նեթանյահուի կողմից ողջունված այդ պլանի մանրամասները: Ըստ այդմ՝ Հորդանանը փորձելու էր դաշնակիցների հետ մեկտեղ հասնել մինչև սահմանային Ալ ԲուՔամալ, որով կվերահսկեր Սիրիա–Իրաք սահմանի հարավային հատվածը, այնուհետ՝ Յարմուկ գետի ավազան, որտեղից մինչև Գոլանի բարձունքների սիրիական հատված ձգվելը խնդիր չէ: Իսկ ինչու Գոլան՝ պարզ է. այստեղ, Իսրայելի հետ միասին, մեծ ջարդ կտրվեր ոչ միայն Հըզբոլլահին, այլև իրանական ուժերին, ինչից հետո Հորդանանի ազդեցության տակ կանցնեին ոչ միայն Դերաան, այլև Կունեյտրան և նույնիսկ դրուզների Սուվեյդա գավառը: Մի բան, ինչում Աբդալլահ թագավորին մեղադրում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը:
 
 
Այս մասին, ինչպես արդեն ասինք, մայիսի սկզբին էր խոսվում, իսկ արդեն երեկ SMART գործակալության տարածած նյութից պարզ դարձավ, որ հորդանանյան ուժերը, ԱՄՆ–ի և Բրիտանիայի 150 զինվորների/սպաների և Ջեյշ Մուհավար ալ–Թուրայի (սրանք մաս են կազմում նաև Թուրքիայից հովանավորվող Սիրիական ազատ բանակին) ջիհադիստների ուղեկցությամբ, արդեն իսկ հատել են սիրիական սահմանը՝ հայտնվելով Խամիմ քաղաքին, որը Պալմիրայից մոտ 90 կմ արևելք է գտնվում: Եթե հաշվի առնենք, որ քաղաքը շատ մոտ է նաև Դեյր–էզ–Զորին և Իրաքից շատ մոտ՝ ռազմավարական նշանակություն ունեցող Աբու–Քեմալին, պարզ է դառնում, թե իրավիճակը որքան վտանգավոր կարող է դառնալ՝ նոր ու անչափ դաժան ռազմական գործողությունների հնարավորությամբ: Բնական է. հիմա բոլորը պիտի Ասադին խոչընդոտեն Դեյր–էզ–Զոր հասնելու համար, որովհետև, երբ այս տարածքը վերահսկվի կառավարական բանակի կողմից, կսկսվի, այսպես կոչված, անվտանգության գոտին, որտեղ արդեն ցանկացած գործողություն նկատելի կլինի...
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха