Նոութբուքի մեջ ռումբն ինքնաթիռում սոսկ ժամանակի հարց Է. ՄԱԿ
ОБЩЕСТВОՄիավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի Է, եւ դա սոսկ ժամանակի հարց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Հարցը պետք Է դնել ոչ թե չի կպատահի դա արդյոք, այլ երբ դա կպատահի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան Պոլ Լաբորդը:
Այս հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության իշխանությունները որոշել են չարգելել ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով ձեռնածանրոցում պլանշետների եւ նոութբուքերի փոխադրումը Եվրոպայից ԱՄՆ մեկնող չվերթերում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ձեռնածանրոցում նոութբուքերի եւ պլանշետների փոխադրման արգելք են սահմանել այն ինքնաթիռներում, որոնք մեկնում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրներից:
Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթերում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ լուրջ Է: ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը պարզաբանել Է, որ Եվրոպայի երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այն զինյալները, որոնք Եվրոպա են վերադառնում Սիրիայից եւ Իրաքից:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



