Ջենիֆեր Լոուրենսը եւ դեղձանիկը նկարահանվել են Dior-ի հոլովակում
ЛАЙФԱմերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել Է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ կարճամետրաժ տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում: Կադրում Ջենիֆերն Է, դեղձանիկը եւ ծաղկամանը: Տեսանյութը ստեղծվել Է սեւ-սպիտակ գույներով, կադրի հետեւում հատվածներ են հնչում դերասանուհու հարցազրույցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լոուրենսը առավել հայտնի Է «Քաղցած քաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար» մարցանակի Է արժանացել «Իմ ընկերը խենթ Է» ֆիլմի համար եւ պարգեւի անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ «Ձմեռվա ոսկոր» կինոնկարներում կատարած աշխատանքի համար:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



