Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինային

ОБЩЕСТВО

«Ավրորա» մրցանակի հավակնորդ, ամերիացի բժիշկ ԹոմՔաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Վկայակոչելով  auroraprize.com կայքէջը, Գնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացել են, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում: «Սա իմ առաջին առաքելությունը չէ: Ես երկու անգամ եղել եմ առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում 2010 եւ 2013 թվականներին, - պատմում է մայոր Հայկ Հով հաննիսյանը, որը  Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալն է, -  որոշում կայացնելը չերկարեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը՝ ինչի շրջանակում է այցը, ինչի համար ես դու պետք: Հրաժարվելն ինձ համար ուղղակի ընդունելի չէր լինի»:

«Բժշկի գործունեությունը մի շատ կարեւոր ասպեկտ ունի, որը մարդասիրությունն է: Բավարար չես համարում հանգիստ, խաղաղ պայմաններում աշխատել, երբ որ տեսնում ես նվիրյալներ կան, որոնք անկախ ազգից պատրաստ են ամենավտանգավոր պայմաններում ծառայել», - ասում է փոխգնդապետ Գեւորգ Հովհաննիսյանը, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետը, որն արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:

Գեւորգ Ոսկանյանին եւ Հայկ Հովհաննիսյանին Սուդանում կմիանա Արմինե Բարխուդարյանը. մի քանի ամիս է նա մարդասիրական առաքելությամբ մեկնել է Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում: «Թոմ Քաթինայի պատմությունը շատ ոգեշնչող է՝ սկզբից մինչեւ վերջ, չգիտեմ՝ որ պահն առանձնացնեմ: Նա էլ է բժիշկ, ես էլ, ու երբ դիտում էի հեռուստացույցով, ինձ համար ծանր էր գիտակցել այն փաստը, թե ինքը որտեղ է հիմա, ու ես որտեղ եմ՝ որպես բժիշկ: Նույն մասնագիտությամբ մարդն իր կյանքն է վտանգում, մի բժիշկ այդքան հիվանդ է սպասարկում, ծանÖ € պայմաններում է ապրում, պատերազմի մեջ, իսկ ե՞ս», - ասում է Արմինե Բարխուդարյանը: 

Երեք հայ բժիշկները  հիմա սպասարկում են  Նուբա լեռներում ապրող մարդկանց. նրանց համար մարդկային կյանքն առաջնային է, իսկ երազանքը մեկն է՝ խաղաղությունը: 

«Բժիշկի համար շատ կարեւոր է այն զգացողությունը, որ մարդու կյանք է փրկում: Դա մի ներքին ուժ է, որ ոչնչով չես կարող փոխարինել, երբեմն բառերով անհնար է նկարագրել», - ասում է բժիշկ Ոսկանյանը: 

«Ժամանակի ընթացքում հասկանում ու գնահատում ես ռիսկերը, երբ որ հասունանում ես որպես մասնագետ, երբ տեսնում ես քո մասնագիտության անհրաժեշտությունն այնտեղ, որտեղ այդ ռիսկերը կան, - զինվորական սթափությամբ ասում է Հայկ Հովհաննիսյանը, - մենակ չես այնտեղ, կան մարդիկ ում պետք է օգնես, որոնց առողջության պատասխանատվությունը դրված է քո ուսերին: Հենց դրանով էլ մոտիվացվում ես»:

 Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ, սակայն երբ առաքելությունդ մարդկանց անօգնական չթողնելն է, երբ կա անհրաժեշտություն աջակցելու մերօրյա հերոսին, եւ երբ նրան երախտագիտություն հայտնելու լավագույն ձեւն այլոց օգնելն է, ճանապարհներն ու ժամանակը խոչընդոտ չեն: Բժիշկներ Բարխուդարյանը, Հովհաննիսյանն ու Ոսկանյանը հենց այս գիտակցումով Սուդանում ծառայում են «Գթության մայր» հիվանդանոցում:

Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան, ով 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական եւ ֆինանսական պարտավորությունները: 

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն եւ Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт