Միջազգային կոալիցիայի հարվածից սիրիացի զինվորականներ են զոհվել
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի Է հանգեցրել զինծառայողների մեջ: Այդ մասին ասված Է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Սիրիայի պաշտպանական գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ այդ գրոհի արդարացումներն անընդունելի են: Կառավարական զորքերի դիրքերին հարվածելը ցույց Է տալիս ԱՄՆ-ի իրական նպատակները ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվում Է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել Է, որովհետեւ «ցամաքում գործող հրամանատարը համարել Է, որ այդ ուժերը սպառնալիք են ներկայացնում կոալիցիայի ուժերի համար»:
Մինչդեռ, ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում, սիրիական բանակին հարվածից մեկ օր առաջ կոալիցիան նաեւ հարված Է հասցրել խաղաղ բնակիչներին, ինչը, գերատեչության համոզմամբ, չի նպաստում Սիրիայում բարենպաստ քաղաքական իրադրության ստեղծմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



