Լոնդոնում սպառնացել են ձերբակալել Ասանժին, եթե նա հեռանա դեսպանատնից
ОБЩЕСТВОԼոնդոնի ոստիկանությունը սպառնում Է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է իրավապահների հայտարարության մեջ:
«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված Է հայտարարության մեջ:
Մայիսի 19-ին հայտնի Է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել Է Ասանժի գործով հետաքննությունը, որին կասկածում Էին 2010 թվականին Շվեդիայում բռնաբարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



