Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատարը Հասան Ռոուհանին է
МЕЖДУНАРОДНОЕԻրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջատարի դիրքերում է: 25,9 միլիոն քվեների հաշվարկի արդյունքում նա ստացել է 14,6 մլն ձայն: Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարությանն առընթեր ընտրությունների անցկացման շտաբի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ռոուհանիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10,1 մլն ձայնով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը, նախնական տվյալներով, ստացել է 297,2 հազար ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմ-Թաբան՝ 139,3 հազար:
Իրանում նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվում են նաև քաղաքային խորհուրդների ընտրություններ:
Քվեարկելու իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



