Գյումրիում «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի փողոցի վերականգնումն ընթացքի մեջ է
ОБЩЕСТВОԳյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի և Շիրազի փողոցների վերականգման առաջին փուլն ընթացքի մեջ է: Նշենք, որ ներկայումս իրականացվում է Սայաթ-Նովա փողոցը Շիրակացուն կապող Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Փողոցը ոչ միայն հիմնանորոգվում է, այլ նաև փողոցով անցնող բոլոր կոմունիկացիոն համակարգերը՝ էլեկտրասյուներն ու գազի խողովակները վերգետնյայից դառնում են ստորգետնյա: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել սեպտեմբերին: «Արմենպրես»-ի թղթակցին դրանց ընթացքին ծանոթացնելով՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ աշխատանքների հետ մեկտեղ առաջ են գալիս խնդիրներ, որոնք էլ պատճառ են դառնում նոր՝ լրացուցիչ աշխատանքների և նոր նախահաշիվների: «Նախնական նախագիը կար, բայց, երբ աշխատանքներն սկսվեցին, չնախատեսված խնդիրներ շատ հանդիպեցին՝ հիմնականում քարիզների հետ կապված: Խնդիրը փորձում ենք լուծել նախագծային կազմակերպությունների, ճարտարապետների և ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության մասնագետների հետ համատեղ: Տեղն ուսումնասիրել ենք, կտրվի մասնագիտական լուծումը: Նախևառաջ տարածքով հոսող ջրի հոսքը պետք է ուղղորդել: Հենց այդ տարածքում՝ փողոցի տակ կա նաև կամարաձև շինություն, որը ևս պետք է ուսումնասիրվի՝ պարզելու համար, թե այդ շինությունն ինչ նպատակի է ծառայել»,-նշե ց Հենրիկ Գասպարյանը:
Ըստ պատասխանատուի՝ փողոցի նորոգումը բավական բարդ աշխատանք է ինժեներական տեսանկյունից և եզակիներից Հայաստանում: Տարածքի բոլոր կոմունիկացիոն համակարգերը փոխվում են և դառնում ստորգետնյա, ինչն էլ վերջապես հնարավորություն կտա ազատվել հին և վտանգավոր էլեկտրասյուներից և լարերից: Փողոցի վերին շերտը կունենա բետոնե սալեր, որի վրա կտեղադրվեն սալաքարերը:
Ռուսթավելի փողոցի հիմնանորոգումից հետո նույն մեթոդներով կհիմնանորոգվի նաև Շիրազի փողոցը, իսկ հետագայում՝ արդեն այս երկու փողոցներն իրար կապող փողոցները:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



