Սոնա Ռուբենյանը` Լոնդոնում կայացած մենահամերգի և առաջիկա ծրագրերի մասին
ЛАЙФLife.ponorama.am-ը գրում է.
Երգչուհի Սոնա Ռուբենյանը Life.panorama.am-ին պատմել է Լոնդոնում կայացած մենահամերգի եւ առաջիկա ծրագրերի մասին:
«Լոնդոնում կայացած համերգն ինձ համար շատ կարեւոր էր, դրան շատ էի սպասում ու շատ էի պատրաստվել, եւ այդ հարցում ինձ օգնեց Անդրե Սիմոնյանը, ում շատ շնորհակալ եմ: Համերգը կայացավ ապրիլի 23-ին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի դեպ` համերգի խորագիրն էր «Կորած հոգիներ»: Այդ օրը հնչեցին մասնավորապես Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված երգեր: Ես ու Անդրեն երկու զուգերգ ունեցանք` «Կիլիկան» եւ «Արի իմ սոխակը», որոնք եւս շատ լավ ընդունվեցին հանդիսատեսի կողմից»,- պատմեց Սոնոն ու խոսեց լոնդոնյան հայ հանդիսատեսի մասին.
«Թեեւ համերգասրահը այնքան էլ մեծ չէր` «Նավասարդյան» կենտրոնում էր, հատկացված էր 120-130 տեղ, բայց վերջին պահին էլ հավելյալ տոմսեր վաճառվեցին ու շուրջ 170 մարդ տեղավորվեց: Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչից ավելի էինք ոգեւորվում: Մինչեւ մեկնելս, ասում էին, թե էնտեղի մադրիկ մի քիչ սառն են, բայց հավատացնում եմ, հայը մնում է հայ` անկախ իր բնակության վայրից: Նրանք չափազանց ջերմ էին, բարի, հոգատար, սրտացավ, ինչի համար շատ-շատ եմ շնորհակալ: Ինքս չէի սպասում, որ այդքան լավ կանցներ, բայց սպասումներս առավել քան արդարացան»,- հավելեց երգչուհին:
Լոնդոն մեկնելու օրը` ապրիլի 7-ին, Սոնա Ռուբենյանը Գարիկ Պապոյանի հետ միասին բացօթյա համերգով ներկայացավ, որի հեռուստատեսային տարբերակը ցուցադրվեց բոլորովին վերջերս: Նրանց չէր խանգարում անձրեւային եղանակը, նրանք մեծ հաճույքով ու էներգիայով մինչեւ վերջ ելույթ ունեցան:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



