Մոնակոն մտադիր է երկարաձգել պայմանագրերը Ֆալկաոյի և Մբապեի հետ
БЛОГՄոնակոn նոր պայմանագրեր կառաջարկի թիմի հարձակվողներ Ռադամել Ֆալկաոյին և Կիլիան Մբապեին, հայտնում է «Get Football News France»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստն էլ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները կստանան առաջիկա օրերի ընթացքում:
31-ամյա Ֆալկաոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:
Իսկ 18-ամյա հարձակվող Մբապեի ներկայիս պայմանագրի ժամկետը չի հստակեցվում, բայց նշվում է, որ «Մոնակոն» ցանկանում է նրան բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել, որպեսզի կանխի ֆուտբոլիստի՝ այլ ակումբներ տեղափոխվելու հավանականությունը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում 43 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ Մբապեի ակտիվում 26 գոլ կա անցկացրած 43 խաղում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



