Լանջաղբյուրի տնտեսություններից մեկում գայլը 15 գլուխ ոչխար է հոշոտել
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում անցած գիշեր գայլը կամ գայլերի ոհմակը հարձակվել է Նորիկ Գեւորգյանի տան բակի ամառային փարախում գտնվող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 15 գլուխ՝ 5 մայր ոչխար եւ 10 գառ: Ինչպես տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, լուսադեմին 12 գլուխ անասուն լրիվ հոշոտված են գտնվել ու անշնչացած, իսկ 3-ը գտնվում են վիրավոր վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ Լանջաղբյուրի գյուղապետարանի մասնագետների կողմից կազմված արձանագրության համաձայն՝ Նորիկ Գեւորգյանի տնտեսության պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Խոսրով Խլղաթյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



