Միայն տեսեք, թե ինչքան տարօրինակ են ամերիկացիները
ФОТОԸստ որոշ զբոսաշրջիկների, ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է: Ամերիկացիներն անչափ շատ են սիրում ժպտալ, իսկ խանութներում և այլ բոլոր վայրերում թե՛ ձմռանը, թե՛ ամռանը բավականին ցուրտ է, քանի որ օդորակիչներն ամբողջ օրը միացված են հովացնող ռեժիմի վրա:
Իհարկե, շատերի մոտ կարող են կարծրատիպեր առաջանալ, այդ պատճառով էլ առաջարկում ենք տեսնել, թե ինչ են ասում ԱՄՆ-ում եղած զբոսաշրջիկները:
Վաճառվող ուտելիքի և խմիչքի չափաբաժինն ուղղակի ապշեցուցիչ է օտարերկրացիների համար:
Ասում են՝ ամերիկյան ռեստորաններում ուտելիքի մեկ չափաբաժինը 50-100%-ով ավելի մեծ է, քան եվրոպական երկրներում: Զբոսաշրջիկներից մեկն ասում էր, որ ռեստորանում նրա պատվիրած տապակած հնդկահավի ազդրերն այնքան մեծ էին, կարծես՝ դինոզավրի լինեին:
Drive-thru ֆորմատով աշխատող ռեստորաններն ու խանութներն ամենուր են
Ամերիկացիները շատ են սիրում ամենուր մեքենայով գնալ: Այնտեղ հնարավոր է առանց մեքենայից դուրս գալու Starbucks-ից սուրճ գնել, McDonalds-ից՝ բուրգերներ, ալկոհոլ վաճառող խանութներից՝ լիկյորներ և այլն:
Դժվար է կռահել, թե ինչի համար են ամենուր փակցված իրավաբանական ծառայություններ առաջարկող հայտարարություններ
Այս հարցի պատասխանը գտնելն իսկապես դժվար է: Միգուցե ամերիկացիները նախընտրում են յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ խորհրդակցե՞լ իրավաբանի հետ: Ոչ ոք չգիտի պատճառը, բայց նմանատիպ պաստառներն ամենուր են:
ԱՄՆ-ում կան բազմաթիվ սկյուռիկներ
Ամերիկա ժամանելուն պես շատերին է զարմացնում հարյուրավոր սկյուռիկների առկայության փաստը: Նրանք ամենուր են՝ այգիներում, տան բակերում...
Լայն տարածությունների քանակը շատ զարմացնող է
Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ-ն բավականին մեծ երկիր է, սակայն ճանապարհների լայնություններն ու տների միջև եղած հեռավորություններն ապշեցնում են յուրաքանչյուրին: Շատերին թվում է՝ սրանք հարուստ մարդկանց տներ են, սակայն սովորական գյուղական համայքներում էլ է նույն պատկերը:
Մեքենանե՞րն էլ ունեն հսկայական չափեր
Միջին չափերի ձեր մեքենան(եվրոպական) ԱՄՆ-ում վարելիս ձեզ կթվա, թե մանկական փոքր ավտոմեքենայի ղեկին եք գտնվում: «Երբ մեքենայիս պատուհանից դուրս էի նայում, միայն մյուս մեքենաների անվադողերն էի կարողանում տեսնել»,-նշել է ԱՄՆ-ում եղած եվրոպացի զբոսաշրջիկը:
Ամերիկացիները չափազանց բարի ու ընկերասեր են
Ամերիկացիներն իսկապես շատ ընկերասեր են, անգամ այնքան, որ շատերին դա հունից հանում է: «Ծնողներս մոլորվել էին և երբ անծանոթներին հարցրին, թե ինչպես կարող ենք վերադառնալ հյուրանոց, ավելի քան 20 ժպտացող ամերիկացիներ հայտնվեցին, ովքեր փորձում էին ամեն կերպ օգնել: Ոմանք անգամ առաջարկեցին իրենց մեքենայով մեզ հյուրանոց տանել»,-ասում է մեկ այլ զբոսաշրջիկ:
Զուգարանների դռները շատ փոքր չափեր ունեն
Հակառակ եվրոպական երկրների զուգարանների դռներին, ԱՄՆ-ում այդ դռները շատ փոքր են, որոնք տեղադրված են գետնից բավականին բարձր և ոչ մինչ առաստաղը: Եվրոպայում ճամփորդելուց հետո մի ամերիկացի սկսել էր բողոքել, թե իր երկրում զուգարանների դռներն այնքան փոքր են, որ երբեմն թվում է՝ իրեն որևէ մեկը հետևում է:
Ոչ ամերիկացիները երբեք չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար պետք է խանութներում հարկեր վճարել
ԱՄՆ-ում խանութներից որևէ բան գնելիս պետք է պատրաստ ունենաք մի փոքր ավելի շատ գումար, քան նշված է ձեր գնած ապրանքների պիտակների վրա: Եթե վերցրել եք $5 արժողությամբ իր, ապա մի շտապեք դրամարկղում գանձապահին տալ ձեր 5-դոլարանոց թղթադրամը, քանի որ հարկերի հետ ընդհանուր գումարը կկազմի օրինակ՝ $5.86՝ կախված, թե ինչ եք գնել: