Իռլանդական գնչուների երեխաները ժամանակից շուտ են հասունանում. ֆոտոշարք
ЛАЙФԻռլանդական գնչուները Իռլանդիայում բնակվող մոտ 25 հազար քոչվորներն են, և նրանց թվում է փեյվի քոչվոր համայնքը: Լուսանկարիչ Ջեյմի Ջոնսոնը բացառիկ հնարավորություն է ունեցել լուսանկարել մեկուսացած և գաղտնի համայնքի անդամներին Բալինասլո քաղաքում անցկացված ձիերի տոնավաճառի ժամանակ:
Ջոնսոնն ծանոթացել է համայնքի ընտանիքների հետ և աստիճանաբար ձեռք բերել նրանց վստահությունը: Լուսանկարիչը գնումների է գնացել կանանց հետ և խաղացել երեխաների հետ: Նրա համոզմամբ` համայնքի անդամ երեխաները ժամանակից շուտ են մեծանում: Դրա վառ ապացույցն այն է, որ աղջիկները դեռ մանուկ հասակում սկսում են կոսմետիկա օգտագործել և մեծահասակների պես հագնվել, քանի որ ցանկանում են շատ արագ ամուսնանալ, - տեղեկացնում է bigpicture.ru-ն:
Փեյվիները բնակվում են նաև Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Նրանց մայրենի լեզուն շելտան է, սակայն նրանք խոսում են նաև անգլերեն: Ենթադրվում է, որ նրանք բնակվել են Իռլանդիայում դեռևս մինչև Միջնադար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: