Ֆրանսիացի ավտոարշավորդը վթարի է ենթարկվել 370 կմ/ժամ արագությամբ
ВИДЕО38-ամյա ավտոարշավորդ Սեբաստիեն Բուրդեն ծանր մարմնական վնասվածքներ է ստացել Indycar առաջնության Indy 500 որակավորման ավտոարշավի ժամանակ: Հերթական շրջանը կատարելիս մոտ 370 կմ/ժամ արագությամբ սլացող ֆրանսիացու բոլիդը բախվել է մայրուղու պատնեշին, շրջվել եւ բռնկվել, փոխանցում է Lenta-ն:
Նշվում է, որ վթարից հետո Բուրդեն գիտակցությունը չի կորցրել: Նրա մոտ բազմաթիվ կոտրվածքներ են ախտորոշել: Նրան առաջիկայում կվիրահատեն: Մարզիկի վերականգնման տեւողության մասին չի հաղորդվում:
Indy 500-ը Հյուսիսային Ամերիկայում ամենաճանաչված մրցարշավն է, տեղի կունենա մայիսի 28-ին Ինդիանապոլիսում: Այն անցկացվում է 101-րդ անգամ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



