Արտակարգ պատահար Շիրակում. «Մերսեդեսը» շրջվել է. վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ, նրա վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 22:59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Հոռոմ հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes Benz 230E» մակնիշի 35 ՕV 207 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 52-ամյա Ս. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



