Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառները
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կրծքի քաղցկեղի առաջացման պատճառները.
Բժիշկների բազմաթիվ տարիների ընթացքում անցկացրած ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչպես է սնունդը կամ ըմպելիքը նպաստում հիվանդության զարգացմանը:

Մասնագետները պնդում են, որ քաշի ավելացումը` 18 տարեկանից հետո 10 կգ-ից ավելի գիրանալը հետագայում կարող է 40%-ով մեծացնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Ալկոհոլի չարաշահումը նույնպես նպաստում է կրծքի քաղցկեղով հիվանդանալուն: Օրական երկուսից հինգ բաժակ գինին (լինի կարմիր, թե սպիտակ), գարեջուրը կամ կոկտեյլները մեծ ազդեցություն ունեն այս հիվանդության զարգացման վրա:

Մրգերի ու բանջարեղենի պակասը նույնպես կարող է նպաստող գործոն համարվել: Սննդամթերքի մեջ առկա վիտամինները, հանքային աղերն ու հակաօքսիդանտները համարվում են քաղցկեղի բջիջների առաջացումը կանխող բնական միջոցներ:

Անի Գևորգյան
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



