Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ հայտնիներ, ովքեր նկարահանվել են համբույրի տեսարաններում

ЛАЙФ

 Եթե առաջ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կամ դերասանուհիներն են համարձակ դարձել, կամ էլ մտածում են՝ համբուրվելով գուցե նոր առաջարկներ կստանան: Չգիտես ինչի, Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի որ մտածում են՝  ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի տղաները:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան

Համբույրի տեսարանները, կարելի է ասել, սկսվեցին Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ հարթեց մյուս դերասանուհիների համար, ովքեր մինչ այդ խուսափում էին նման տեսարաններից:

Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում  խնդիր չունի: «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ. անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական ֆիլմում՝  Եկատերինա Ստրիժանովայի:

Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան

Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի աչքերի համար քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում: Տաթևն էլ նշել էր.  «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ»:

Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկն ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն են Տիգրան Մակարյանի շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր. «Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է»:

Անի Երանյան և Մովսես Երեմյան

«Խաղ իմ կանոններով». այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին, և նրանց սիրավեպի մասին գիտեին բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն էլ հերքեցին այդ լուրը:

Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա

Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում, և հադիսատեսը նրանց ևս տեսավ համբուրվելիս:

Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան

Արփինե Գաբրիելյանն իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ օրեր առաջ կայացավ «Սկոտչ և Վիսկի» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին ոչ միայն համբուրվեց  Սոս Ջանիբեկյանի հետ, այլև քիչ թե շատ երևում էր նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որտեղ նա համբուրվում էր: Արփինեն այս ամենը մենկաբանեց  այսպես. «Եթե անկեղծ ասեմ, մենք ի սկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և չենք խոսելու այդ թեմայով: Ոչ մեկը չհասկացավ՝ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է: Ինչ վերաբերվում է դերասանուհու համար համարձակ դերերին, ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է մատուցվում և արդարացված է: Այսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին համահունչ, ապա հրաժարվել նման դերերից սխալ է»:

Սոս Ջանիբեկյան և Թամարա Պետրոսյան

Սոս Ջանիբեկյանն էլ այն դերասաններից է, ում ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել համբույրի տեսարաններում: «Ուրիշի փոխարեն» ֆիլմում, երբ գլխավոր հերոսուհուն՝ Թամարա Պետրոսյանին, ազատեց կապանքներից, կարծես չդիմացավ ու համբուրեց նրան:

Սոսը հիմա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում, որտեղ խաղում է Էթերի Ոսկանյանի հետ: Դերասանները ևս չեն խուսափում ցույց տալ իրենց էմոցիաները:

Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов