Դուտերտեն հայտնել է, որ դժբախտ է նախագահի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ երջանիկ չէ պետության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա այս մասին ասել է Ռուսաստան իր այցից առաջ ռուս լրագրողների հետ հարցազրույցում:
«Ոմանք ասում են, որ [Մինդանաո կղզում] ռազմական դրության նախատեսվող օրենքն անհրաժեշտ է իմ իշխանության ամրապնդման համար: Բայց ես արդեն 72 տարեկան եմ: Եթե ինձ հարցնեք՝ երջանիկ եմ նախագահ լինելու համար, ապա կասեմ՝ ոչ»,- նշել է Դուտերտեն:
Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ ներկայումս ինքը նախագահ լինելու կարիք չունի: «Բայց ես չեմ կարող ետ դառնալ, պետք է այս աշխատանքը կատարեմ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ, իր պարտականությունը պետությանը ծառայելն է», իսկ Ֆիլիպինները «պետք է դառնա կյանքի համար խաղաղ եւ հարմարավետ վայր»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



