Իրանը համաշխարհային ահաբեկչության «նիզակի ծայրն» է. սաուդյան արքան՝ Թրամփի հետ հանդիպմանը
МЕЖДУНАРОДНОЕ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները ներկայացնում են համաշխարհային ահաբեկչության «նիզակի ծայրը»:
Reuters գործակալության հաղորդմամբ` նման ելույթով սաուդցի արքան հանդես է եկել կիրակի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:
«Մեր պատասխանատվությունն Աստծո և մեր ժողովրդի, ինչպես նաև ողջ աշխարհի առաջ միասնական ուժերով չարի և ծայրահեղականության դեմ պայքարելն է, որտեղ որ դրանք լինեն: Իրանական ռեժիմը ներկայացնում է համաշխարհային ահաբեկչության նիզակի ծայրը», - ասել է Սալման թագավորը:
Նա նշել է նաև, որ Սաուդյան Արաբիան ներողամիտ չի լինի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կֆինանսավորի ահաբեկչությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



