Կիմ Չեն Ընը կարգադրել Է նոր բալիստիկ հրթիռի սերիական արտադրություն սկսել
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կորեան հավաստել Է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ այն հայտարարված Է հաջողված: Ըստ գործակալության՝ արձակմանը հետեւել Է հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա կարգադրել Է սկսել այդ հրթիռի սերիական արտադրությունը, տեղեկացնում Է BBC-ն:
Հրթիռը, որի անվանումն ու բնութագրերը չեն հայտնվում, այժմ պատրաստ Է մարտական հերթապահության դրվելու համար:
Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել Է մայիսի 21-ի ցերեկը հյուսիսկորեական հրթիռի նոր արձակման մասին:
Հարավկորեական Ռյոնհապ գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրթիռն անցել Է շուրջ 500 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը: Արձակումը տեղի Է ունեցել այն բանից ընդամենը մեկ շաբաթ հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտրարել Էր նոր տիպի հրթիռի փորձարկման մասին, որը կարող Է միջուկային լիցք կրել:
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մայիսի 21-ին հաղորդել Է, որ երկիրը կշարունակի արձակել հրթիռներ, որոնք «ունակ են հարվածելու ԱՄՆ-ին»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հյուսիսկորեական հրթիռային արձակումները վերստին կքննարկի մայիսի 23-ին: Այդ նիստը գումարվում Է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի խնդրանքով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



