Ձախ Հարութի հուզմունքը, կնոջը նվիրված երգը ու համերգի հետաքրքիր պահերը. Life.tert.am
ФОТОLife.tert.am-ը գրում է .
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը։ Tert.am Life-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը։
Համալիրի մեծ սրահը լեփ-լեցուն էր։ Ձախ Հարութի համար այս հանդիպումը շատ սպասված էր։ Մինչև այս նա մեկ անգամ չէ, որ նշել է, թե որքան է կարոտել Երևանի հանդիսատեսին, որին ներկայացավ տարիների դադարից հետո։
Համերգի բացումը կայացավ «Քեզ բարի լույս» երգով, որը երգիչը ներկայացրեց զուգերգի տեսքով՝ Ռազմիկ Ամյանի հետ։
Երեկոյի հյուրերի թվում էր Սիրուշոն։ Նրանք կատարեցին «Տարիներ» երգը, որը մի քանի տարի է՝ հնչում է զուգերգի տեսքով։ Երգչուհին առաջարկեց, որպեսզի հանդիսատեսը նույնպես երգի, և Ձախ Հարութը տեսնի, թե հանդիսատեսն ինչպես գիտի իր երգերը։ Գրեթե, բոլորը կատարեցին երգը, ինչը շատ ուրախացրեց Հարութ Փամբուկչյանին։
Երգիչը բեմից իջավ հանդիսատեսի մոտ։ Երկրպագուները նրան ընդունեցին ջերմ ծափողջույններով, ոմանք օգտվեցին առիթից և հասցրին նկարվել նրա հետ։
Համերգին ներկայացավ նաև Քրիստինե Պեպելյանը։ «Տարիներ կսահեն» երգը նա և Ձախ Հարութը առաջին անգամ ներկայացրին որպես զուգերգ ու արժանացան հանդիսատեսի բուռն ծափերին։
Երեկոյի ամենահուզիչ պահը, թերևս, իր կնոջը՝ Ռուզանին, նվիրված երգի կատարումն էր։ «Ես առանց քեզ» երգը Հարութ Փամբուկչյանը կատարեց արցունքն աչքերին։ Ինչպես միշտ, կնոջ անունը տալիս հուզմունքը խեղդեց նրան։ Ասում է՝ առանց Ռուզանի իր համար շատ բարդ է։
«Կորցնելուց հետո ենք գնահատում մեր կողքի մարդկանց։ Ես հիմա փորձում եմ ապրել այնպես, ինչպես ինքը կուզեր»,- նկատեց երգիչը։
Համերգին ելույթ ունեցան նաև Զարուհի Բաբայանը, Անգելինա Գասպարյանը, «4 տարբերակ» խումբը և այլք։
Շարունակությունը՝ այստեղ :