Վերոնիկա Սկվորցովան ընտրվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ): Այդ մասին հայտնել Է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
«Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ընտրվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ: Ընտրությունները մայիսի 22-ին անցկացվել են Ժնեւում ԱՀԱ-ի առաջին լիագումար նիստում»,-լրագրողներին հայտնել Է Սալագայը:
Ասամբլեան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերագույն մարմինն Է: Այն գումարվում Է տարեկան մեկ անգամ եւ ընդունում Է որոշումներ, որոնց հիման վրա ԱՀԿ-ն գործում Է հաջորդ տարվա ընթացքում: Ավելի վաղ Սկվորցովային ԱՀԿ-ի նախագահի պաշտոնում անվանակարգել Էին եվրոպական երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



