Հանրահայտ երաժիշտ Ավիշայ Քոենը ելույթ կունենա հայ երաժշտասերների առաջ
КУЛЬТУРАԻսրայելցի ջազ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ելույթ կունենան երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):
Համերգն իրականանում է Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Աջակիցներն են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:
Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում: Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում աշխատում է բանվոր շինարարական հրապարակում, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտարվեստում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ: 2003 թվականից զբաղվել է սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



