Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում նկարահանումների ժամանակ
ФОТОԱյսօր, կարծես, մոռացել ենք Քիմի մասին: Պատճառը Billboard Awards մրցանակաբաշխության արարողությունն էր, որտեղ ռեփեր Դրեյքը գերազանցել է Ադելի ռեկորդը՝ նվաճելով 13 արձանիկ։ Կանադացին նաեւ Bellagio հյուրանոց դիմաց՝ շատրվանների մոտ, շոու է սարքել, իսկ Շերը 15 տարվա մեջ առաջին անգամ երգել է երաժշտական միջոցառման ժամանակ, կարմիր գորգի վրա փայլել են Նիկի Մինաժն ու Դեւիդ Գետտան, Սելին Դիոնն էլ արարողության ժամանակ հիշել է «Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակը՝ կատարելով My Heart Will Go On երգը:
Հիմա անցնենք Քիմ Քարդաշյանին, որին պապարացիները նկատել են Լոս Անջելեսում:
36-ամյա հայուհին նկարահանվել է Էնդի Քոհենի Watch What Happens Live շոուում:
Ռեալիթի շոուի աստղը նկարահանումներին ներկայացել է սեւ երեկոյան զգեստով:
Իսկ մենք հիշեցնենք, որ այդ ընթացքում էլ Քիմի քույրը՝ Քենդալ Ջեները, Կաննում մասնակցել է Նաոմի Քեմփբելի շոուին: