Ընտրեք գույնն ու պարզեք, թե իրականում ձեզ ինչ է պետք
ФОТОԳիտնականներն ապացուցել են, որ գույները մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Դրանք տարբեր ասոցիացիաներ են ստեղծում ու տարբեր կերպ են ազդում մարդու հոգեվիճակի վրա։
Marketium-ը գրում է, որ դրանց շնորհիվ կարելի է պարզել, թե իրականում ինչ է ձեզ անհրաժեշտ։ Պարզապես ընտրեք ձեզ դուր եկած գույնը։
Երկնագույն
Դուք անորոշ վիճակում եք։ Պետք է ձեր առջև ինչ որ նպատակ դնեք ու սկսեք ամեն կերպ հասնել դրան։
Սպիտակ
Դուք շատ ուժ ու էներգիա ունեք։ Ցանկանում եք օգնել մարդկանց ու օգտակար լինել նրանց համար։
Մարմնագույն
Դուք հոգատարության ու հարմարավետության կարիք ունեք։ Փորձեք ինչ որ կերպ բարձրացնել սեփական տրամադրությունը։
Կարմիր
Դուք շատ բացասական էներգիա ունեք, որը խանգարում է ձեզ։ Փորձեք ինչ որ ֆիզիկական աշխատանքով զբաղվել կամ մարզվեք։ Դա կօգնի լիցքաթափվել։
Կանաչ
Դուք փոփոխություններ ու նորություն եք ցանկանում։ Ձեզ թվում է, որ ամեն բան հնացել է ու թարմացման կարիք ունի, սակայն հիմնական ու խոշոր փոփոխություններ անել պետք չէ։
Վարդագույն
Դուք հոգնել եք առօրյա կյանքից ու փոփոխություններ եք ցանկանում։ Որոշ ժամանակով փորձեք հանգստանալ ու նոր տպավորություններ հավաքել։
Նարնջագույն
Ձեզ ուշադրություն է անհրաժեշտ։ Փորձեք զվարճանալ ու աղմկոտ երեկույթի մասնակցել։ Գեղեցիկ հագնվեք ու վարսահարդարում արեք և առաջ։
Սև
Այժմ դուք շատ հոգնած եք։ Ձեզ հանգիստ է անհրաժեշտ։ Փորձեք որոշ ժամանակով մեկուսանալ ցանկացած տեսակի ինֆորմացիայից ու հանգստանալ։
Մորու գույն
Դուք ցանկանում եք սիրահարվել։ Դուք պատրաստ եք նոր հարաբերությունների, պետք է միայն ձեր ներքին ուժին ճիշտ ուղղություն տալ։ Կարող եք, օրինակ՝ ընտանի կենդանի պահել։
Մոխրագույն
Դուք հոգնել եք անկայունությունից։ Ձեզ հանգիստ ու նորմավորված կյանք է պետք։ Փորձեք հասնել դրան։
Կապույտ
Դուք ընտրության առաջ եք կանգնած։ Ձեզ թվում է, որ ինչ որ բան սխալ եք անում։ Մի պահ կանգ առեք ու մտածեք ձեր կյանքի ու հետագա անելիքների մասին։
Բաց կանաչ
Դուք զգում եք, որ ձեր կյանքն անհետաքրքիր է դարձել։ Ձեզ անհրաժեշտ է փոխել միջավայրը կամ նոր մարդկանց հետ ծանոթանալ։