Արցախցի երեք մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն
СПОРТՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 17-20-ը անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել է առաջին, երեքը` երրորդ տեղ:
Եվրոպայի չեմպիոն են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Աբրահամյանը և մեծահասակների առաջնությունում, 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում, մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում, մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը:
Մրցաշարին մասնակցել է 28 երկրի ավելի քան 800 մարզիկ: