Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արժեքներն՝ արժեքներ, քաղաքականությունը՝ քաղաքականություն

МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կիրակի օրը համաշխարհային մեդիայի գլխավոր թեման էր: Բոլորը խոսում–գրում–հաղորդում էին այն մասին, թե ինչպես թագավոր Սալման բին Աբդ ալ–Ազիզ–աս–Սաուդը, արքայական մեծ շքախմբի հետ մեկտեղ, հենց օդակայանում անձամբ և խոնարհումով դիմավորեց Թրամփին (ի տարբերություն էքս–նախագահ Օբամայի, որին միայն թագաժառանգներից մեկն էր դիմավորել օդակայանում), ինչպես սաուդիները կուլ տվին առաջին տիկնոջ՝ ընդունված դրես–կոդն արհամարհելու պահվածքն ու արքայական ընտանիքի առջև, թարգմանչուհու հետ մեկտեղ, գլխաբաց կանգնելը, ինչպես Թրամփը պարգևատրվեց արքայական մեդալով, ինչպես հարյուր միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրեր կնքվեցին, և ինչպես էր ԱՄՆ նախագահը սուսերով ավանդական պար բռնել սաուդիների հետ:
 
Իհարկե, ամերիկյան բարեկամությանն ու ազնվությանը կասկածով վերաբերող երկրներում չմոռացան նկատել, որ կնքված պայմանագրերից գլխավորը 110 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան զենքի վաճառքն էր սաուդիներին, ինչը լուրջ անհավասարակշռություն կմտցնի առանց այդ էլ տառապող Մերձավոր Արևելքում (հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկա 10 տարիների ընթացքում, կնքված պայմանագրի համաձայն, սաուդիները շուրջ 350 մլրդ դոլարի հավելյալ զենք, THAAD հակահրթիռային համակարգ, Littoral Combat Ship ռազմանավ, F–15 ռազմական ինքնաթիռներ, M109 ինքնագնաց հրետանային համակարգեր, Բրեդլի տեսակի մեքենաներ կգնեն ԱՄՆ–ից և նույնիսկ ամերիկյան ռազմարդյունաբերության հսկայի՝ Raytheon–ի դուստր ձեռնարկություն կբացեն Սաուդյան Արաբիայում, որը կզբաղվի բազմաֆունկցիոնալ Blackhawk ուղղաթիռների և չճշտված սարքավորումների արտադրությամբ), բայց դա այս երկուսին քիչ է հետաքրքրում: Ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է սիրում ասել՝ արժեքներն՝ արժեքներ, քաղաքականությունը՝ քաղաքականություն: Դրանք անջատ բաներ են՝ ասել կուզի, բայց տես, որ՝ Թրամփը մեծ հաջողությամբ ամերիկա–սաուդիական արժեքներն էլ համադրեց՝ հայտարարելով, թե՝ մենք այստեղ չենք եկել, որպեսզի դասախոսություն կարդանք ու մնացած մարդկանց բացատրենք՝ ինչպես ապրեն, ինչ անեն, կամ՝ ինչպես աղոթեն: Մենք առաջարկում ենք ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված գործընկերություն, որն ուղղված է բոլորիս համընդհանուր ապագային:
 
 
Չգիտեմ, իհարկե՝ ինչ ընդհանուր արժեքներ կարող են ունենալ Ծոցի գլխավոր բռնապետն ու Թրամփը, բայց նորից գանք ընդհանուր ապագային, որ այս անգամ էլ General Electric մլրդ դոլարի գործարքի և ընդհանրապես՝ նավթային սեկտորում մոտ 22 մլրդ դոլար կազմող պայմանագրի տեսքով է ներկայանում: Եվս 40 մլրդ դոլար էլ սաուդիները կներդնեն ամերիկյան ենթակառուցվածքների ոլորտում, հավանաբար, դրա փոխարեն ժանտախտից տառապող Եմենի երեխաների գլխին հավելյալ ռումբեր նետելու ազատությունն ստանալով և մի փոքր էլ գործընկեր–բռնապետներին աջակցելով, որոնք Էր–Ռիադ էին եկել՝ Տարածաշրջանային առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու: Ի դեպ, նրանց նույնպես դժվար է «Բարիքի հաստատուն ուժեր» համարել, բայց նոր վարչակազմը, ինչպես երևում է, նրանց հենց այդպիսին է դիտարկում՝ խորհուրդ տալով միավորվել հակաահաբեկչական ընդհանուր դրոշի ներքո: Ինչո՞ւ. որովհետև ըստԹրամփի՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործընկերները չեն կարող նստել ու սպասել, թե Վաշինգտոնը երբ է նրանց փոխարեն իրենց թշնամիներին կործանելու: Նրանք իրե՛նք պիտի ազնվորեն պայքարեն հանցագործ–բարբարոսների դեմ և վերջ տան անմեղ մահմեդականների, քրիստոնյաների կոտորմանը, հրեաների հետապնդմանն ու կանանց ընկճելուն:
 
 
Էր–Ռիադում գոնե կանանց մասին լռեր՝ կատակում են Իսրայելում: Ձեր սամիթները մեզ չեն վախեցնում՝ հակադարձում է Հըզբոլլահը: Էր–Ռիադն, այսպիսով, դարձյալ ԱՄՆ գլխավոր բարեկամն է տարածաշրջանում՝ փաստում են բոլորը: Բայց ինչպիսի ապագայով՝ ցույց կտա ժամանակը:
 
 
Գոհար Սիմոնյան
Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти