ԻՊ-ն ստանձնել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
ОБЩЕСТВО «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ Է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված Է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել Է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես ահաբեկչական գործողություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



