Հայրս զբաղվել է աճպարարությամբ, բայց հիմա եմ հասկանում, թե իրական աճպարարությունը որն է. Սիրուշո
ЛАЙФArmradio.am-ը գրում է.
Սիրուշոյին հանդիպեցինք Մարզահամերգային համալիրի ետնաբեմում` Ձախ Հարութի մենահամերգի ժամանակ: Երգչուհին րոպեր առաջ էր ավարտել ելույթը` Հարութի հետ կատարելով «Տարիներ» երգը: Հարցազրույցը սկսեցինք հենց այդ նոտայից`թե ինչպես որոշեց երգել Հարութի հետ, որքանո՞վ են նրա երգերը հոգեհարազատ իրեն: Արդյո՞ք նրա երգերի ներքո Սիրուշոն սիրահարվել է:
— (Ժպտում է-խմբ.) Այդ ժամանակ, երբ շատ ակտիվ հնչում էին իր երգերը, ես 5-6 տարեկան էի: Ու հիմա, երբ ամեն անգամ նրա երգերը լսում եմ հիշում եմ մանկությունս: Իսկ նրա հետ երգելով նույն բեմում ամբողջովին այլ զգացողություններ եմ ունենում: Սիրահարվելու առումով էլ ասեմ հնարավոր է, ինչու ոչ:
-Գիտեմ պատահական է ստացվել համագործակցությունը: Հնարավոր է՞ առաջիկայում նոր երգերով հանդես գաք:
-Այդպիսի ծրագրեր առայժմ չկան: Ուրախ եմ, որ «Տարիներ» երգի նորովի կատարումը սիրվեց: Դժվար է անդրադառնալ մի երգի, որը սիրվել է ժողովրդի կողմից, քանի որ այն շատ պարտավորեցնող է: Ես այս երգի գործիքավորման յուրաքանչյուր նոտայի մասնակից եմ եղել ու զգում էի, որ պետք է ներկայացնեմ հնարավորինս լավ կերպով: Ուրախ եմ, որ երգը շարունակում է իր ուղին ու դառնում մարդկանց կյանքի երգ:
-Այս համերգի համար էի՞ք եկել Երևան:
-Որտեղի՞ց, (զարմանում է-խմբ.): Ես Հայաստանում եմ բնակվել ու բնակվում: Ի դեպ ասեմ ամենաակտիվ շրջանում, որ քննարկվում էր, թե ես ԱՄՆ –ում եմ բնակվում, ավելի քան երկու տարի ես ԱՄՆ-ի տարածք, ոտք չէի դրել:
— Աշխարհի տարբեր բեմահարթակներում եք եղել, թե համերգային ու մենահամերգային ծրագրերով: Սակայն Հայաստանում այդպես էլ մենահամերգ չեք ունեցել: Ինչո՞ւ
-ՀՀ-ում համերգ ունենալը շատ պարտավորեցնող է ու շատ ավելի ժամանակ է պետք: Կամ որևէ երկրում եմ համերգների, կամ ձայնագրությունների մեջ եմ, բայց հուսով եմ, որ այդ օրը մոտ է, քանի որ ինքս շատ եմ ուզում մենահամերգ ունենալ:
-Երբ դուք նոր էիք ասպարեզ մտնում, այդ տարիների հայկական էստրադան բոլորովին այլ հարթության վրա էր գտնվում: Հիմա կարող ենք լսել երգեր, որը բացարձակ կապ չունի էստրադայի հետ: Ձեզ արդյո՞ք չի մտահոգում կամ զայրացնում ստեղծված իրավիճակը:
-Այս թեմայի մասին ավելի ծավալուն կարող ենք խոսել, բայց չեմ կարող ասել, որ ինձ դուր է գալիս այն երաժշտությունը, որն այսօր հնչում է: Ես պարզապես իմ երգերով եմ փորձում դրա դեմ պայքարել: Ի դեպ լավ կատարողներ ու տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայց այն, ինչ հնչում է այսօր` դա այն չէ: Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, թե ի՞նչու այսպես եղավ, ինչո՞ւ են նման երգեր հիմա հնչում, որ լսելու ցանկություն չի լինում, բայց հուսով եմ, որ դա կփոխվի մոտակա տարիներին: Մեր հանդիսատեսը շատ խելացի է, ու պետք չէ թերագնահատել հանդիսատեսի ճաշակը.
-Կարծում ե՞ք, որ այսօր հայ հանդիստեսը մնացել է նույն պահանջկոտը, քան տարիներ առաջ էր:
-Հայ հանդիսատեսը վերջին շրջանում մի քիչ մոլորորության մեջ է, և պահանջկոտ է, պահանջում է շատ որակյալը, բայց միևնույն ժամանակ տարածում ու լսում է այն, ինչ չի կարելի որակյալ համարել: Այդ մոլորությունը չգիտեմ որտեղից է գալիս, բայց փոխադարձ է: Արտիստները դուրս են գալիս ժողովրդից, ուրիշ մոլորակից չեն հայտնվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: