Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է

МЕЖДУНАРОДНОЕ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը մայիսի 22-ից աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է շուրջ 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների այլ ներակայացուցիչներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլք:

Աշխատանքային այցի շրջանակում նախարար Դ. Տոնոյանը հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարի առաջին հանդիպումը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ: 

Հանդիպմանը հիմնականում քննարկվել են ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի (UNISDR) և առհասարակ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության (ինչպես ՄԱԿ-ի այնպես էլ, ՄԱԿ-ի հովանու ներքո այլ երկրների հետ, այդ թվում` հարևան) ընդլայնման հնարավորությունները: Հայաստանը պատրաստականություն է հայտնել դառնալ տարածաշրջանային պլատֆորմը հյուրընկալող երկիր: 

Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ նախարարությունը ընդունում և բարձր է գնահատում UNISDR-ի կարևոր դերը՝ Հայաստանին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար շարունակաբար տրամադրվող աջակցության համար, որի շնորհիվ Հայաստանը վերածվել է արձագանքման կողմնորոշում որդեգրած պետությունից ռիսկերի իրազեկության բարձրացման և դիմակայունթյան ստեղծման երկրի՝ ձգտելով կենտրոնացնել ջանքերը՝ Սենդայի գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ:  

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն կներգրավվի «Դարձնել քաղաքներն առավել դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին՝ նպատակ հետապնդելով ընդգրկել նոր քաղաքներ, ներկայացնել քույր քաղաքների մշակույթը և երաշխավորել քաղաքային միջավայրում տասը առաջին անհրաժեշտության խնդիրների արդյունավետ կյանքի կոչումը: 

Աղետների ռիսկի կառավարման հարցում Դ. Տոնոյանը կարևորել է միասնական իրավական շրջանակը, որն իր մեջ կներառի ինչպես բնակչության պաշտպանությունը, այնպել էլ քաղաքացիական պաշտպանությունը: 

Երկրորդ աշխատանքային հանդիպումը Դ. Տոնոյանն ունեցել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի հետ:  

Այս հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունն ԱՌՆ ոլորտում՝ հաշվի առնելով այն, որ թե Հայաստանը, թե Մեքսիկան գտնվում են սեյսմավտանգ գոտիներում, ունեն աղետային պահպանվող ռիսկեր, որոնք դեռևս ակտուալ են: Հանդիպմանը նախանշվել են նաև երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Պաշտոնյաների քննարկումների համաձայն՝ կտարվեն աշխատանքներ մոտ ժամանակներս երկու պետությունների միջև հուշագիր կնքելու ուղղությամբ: 

Նշենք նաև, որ աշխատանքային հանդիպումներից մեկի ընթացքում ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը մասնակիցներին ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ՀՀ ազգային ռազմավարությունը:

Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти