Վենեսուելայում բողոքավորները հրկիզել են Ուգո Չավեսի տունը
ОБЩЕСТВО Վենեսուելայում բողոքավորները մայիսի 22-ին հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը Բարինասի նահանգի Սաբանետա քաղաքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է El Nacional-ը: Հրատարակության տվյալներով՝ տունը հրկիզվել Է որպես վրեժ Բարինասում Բոլիվարական ազգային գվարդիայի կողմից 19-ամյա երիտասարդի սպանության համար, որը մասնակցում Էր բողոքներին: ՌԻԱ Նովոստին նշում Է, որ, այլ տվյալներով՝ շինությունը չի հրկիզվել, այլ կողոպտվել Է:
Մայիսի 6-ին հաղորդվել Էր, որ Սուլիայի նահանգի Վիլյա դել Ռոսարիո քաղաքում բողոքավորները տապալել եւ հրկիզել են Չավեսի հուշարձանը, որը մահացել Է 2013 թվականին: Անկարգությունների ընթացքում ոչնչացվել Է Ուգո Չավեսի հինգ հուշարձան:
Վերջին երկու ամսում Վենեսուելայում ընթանում են բողոքի ակցիաներ Չավեսի հաջորդի՝ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Իշխանության գլուխ նրա գտնվելու ընթացքում երկրում լուրջ տնտեսական ճգնաժամ Է սկսվել եւ կտրուկ ընկել Է կենսամակարդակը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



