Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը
ОБЩЕСТВОՄանչեսթրում իրականացված պայթյունից հետո Լոնդոնի իշանությունները կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքի փողոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիք Հանը:
«Ես մշտական կապ եմ պահպանում Լոնդոնի ոստիկանության հետ, որը վերանայում Է անվտանգության միջոցառումները քաղաքում: Լոնդոնի բնակիչներն այսօր ավելի շատ ոստիկանների կտեսնեն մեր փողոցներում»,- ասված Է քաղաքագլխի հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ի նրա միկրոբլոգում:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



