Թրամփը ցավակցություն Է հայտնել Մանչեսթրում ահաբեկչության զոհերի մերձավորներին
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն Է հայտնել բրիտանական Մանչեսթրում պայթյունից զոհվածների ու տուժածների հարազատներին ու մերձավորներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի ժողովրդի անունից ես կցանկանայի իմ աղոթքները հղել Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի բնակիչներին, ես ցավակցություն եմ հայտնում նրանց, ովքեր տուժել են ահաբեկչական այդ գրոհից, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին», ասել Է Թրամփը Բեթղեհեմում Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր CNN հեռուստաալիքը:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



