Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող իրանական հայտնի ընկերությունը ցանկանում է Հայաստանում գործարան կառուցել
ЭКОНОМИКАԻրանական «Ռոժինթագ» ընկերությունը, որը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ, ցանկանում է Հայաստանում մեծ գործարան կառուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոժինթագ» ընկերության տնօրեն Սեյեդ Մոզաֆար Աբդուլան նշեց, որ իրենց ձեռնարկությունն Իրանում արտադրության որակի և քանակի առումոÕ ¾ համարվում է առաջատար ընկերություններից մեկը: Նրա խոսքով` իրենք նկատել են, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի և այդ պատճառով պատրաստակամություն են հայտնել երկրում գործարան հիմնել: Ինչպես նաև «Ռոժինթագ» ընկերության տնօրենին գրավել են Հայաստանի հողի և ջրի ռեսուրսները, ինչի համար էլ նրա մոտ ցանկություն է առաջացել այստեղ աշխատատեղեր ստեղծել:
«Աշխատանքներ ենք իրականացնելու երեք փուլով: Առաջին փուլում կբերենք տոմատի մածուկը, կլցնենք տարաների մեջ և կարտահանենք: Հայաստանում ժողովուրդը շատ աշխատասեր է: Շատ եմ եղել այլ երկրներում և կարող եմ ասել, որ հայերը շատ աշխատասեր են և իրենց գործի մասնագետներն են: Այդ ներուժը պետք է օգտագործենք թե մենք, թե պետությունը: Մենք տեսել և ուսումնասիրել ենք Արարատյան դաշտը և հասկացել ենք, որ այդ հողի և դաշտի վրա կարելի է աշխատանքներ իրականացնել: Ցանկանում ենք աշխատել նաև մասնագիտացված ձեռնարկությունների հետ: Մեր նպատակը Հայաստանում գործարան հ իմնելն է: Մենք Քերմանշա տարածքում նմանատիպ գործարանի գործարկման փորձ ունեցել ենք: Մեր գործարանում աշխատում են 400 հոգի, և 3600 գյուղացիներ մթերումներ են իրականացնում: Նույնը պետք է այստեղ կազմակերպենք: Այնտեղ օրական 4300 տոննա պոմիդոր ենք ընդունում և այստեղ էլ ուզում ենք նման արդյունք գրանցել: Մտադրված ենք տեղում տարաների արտադրություն կազմակերպել»,- ասաց Սեյեդ Մոզաֆար Աբդուլան` հույս հայտնելով, որ շուտով կսկսեն Հայաստանում հզոր գործարան կառուցել: