Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ
ОБЩЕСТВОՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



