Լուսանկարներ, որոնք էլ ավելի գրավիչ են դարձնում Դոմինիկանան. ֆոտոշարք
ЛАЙФDaily Mail-ը նոր և հետաքրքիր լուսանկարներ է ներկայացրել Դոմինիկանա կղզուց, որոնք էլ ավելի գրավիչ են դարձնում այդ հայտնի տուրիստական ուղղությունը:
Ըստ աղբյուրի` Դոմինիկանան առանց այդ էլ կարելի է բնության հրաշալիք համարել, բնության դրախտային հատված. 289 քառակուսի մղոն կղզու երկու երրորդը պատված են արևադարձային անտառներով:
Այժմ` Dominica Film Challenge 2015 նախագծի շրջանակներում 6 նկարահանող թիմերի հանձնարարվել է «որսալ» բնության գեղեցկությունը` յուրովի: Այդ «առաքելության» համար յուրաքանչյուր թիմի մեկ շաբաթ ժամանակ է տրվել: Ի դեպ, նրանց բոլոր ծախսերը հոգացել է նախագիծը:
Ինչպես կարելի է տեսնել ներկայացված որոշ աշխատանքներից՝ ոմանք կենտրոնացել են արկածների ու ակտիվ հանգստի ֆիքսման, մյուսները` տեղական սննդի ու տեղացիների ֆիքսման վրա:
























Աղբյուրը՝ Tert.am



