Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների
МЕЖДУНАРОДНОЕՄանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վերքեր ստացած 12 երեխաներ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Մանչեսթրի շտապ օգնության ծառայության տնօրեն Դեւիդ Ռեթքլիֆը: Նրա հայտարարությունները հեռարձակվել են Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերով:
«Մանչեսթրի թագավորական մանկական հիվանդանոցն ընդունել Է ամենամեծ թվով վիրավորների՝ 12 հոգու»,-ասել Է նա, հավելելով, որ նրանք լուրջ վերքեր են ստացել: Քաղաքի մյուս հիվանդանոցներ ավելի քիչ թվով տուժածների են բերել ՝ բժշկական կենտրոններից յուրաքանչյուրում հինգից մինչեւ ինը վիրավորների, ընդ որում՝ նրանց թվում նույնպես եղել են երեխաներ (մինչեւ 16 տարեկան):
Բժիշկը մանրամասներ չի ներկայացրել վնասվածքների բնույթի կամ տուժածների վիճակի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ սկզբում այդ մասին պետք Է տեղեկացվեն նրանց մերձավորները:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



