Ինչպես հասկանալ կնոջ բնավորությունն ըստ նրա ծիծաղի
ФОТОԾիծաղը մարդկանց զգացմունքները, հումորի զգացումը արտահայտելու, ինչպես նաեւ դիմացինին գրավելու միջոց է։ Սակայն այս ամենից զատ, ծիծաղը կարող է հուշել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բնավորության մասին։ Ուստի, եթե ցանկանում եք ավելի լավ ճանաչել ձեր զուընկերուհուն, շարունակեք ընթերցել հոդվածը։
Կանայք, որոնք ծիծաղում են ցածր, գրեթե անլսելի ձայնով, ուժեղ են եւ մեծ կամքի տեր։ Երբեմն նրանց համար շատ դժվար է կյանքի ուղեկից գտնել, քանի որ փոքր-ինչ բարդ բնավորություն ունի։ Ցածր ձայնով ծիծաղելը հուշում է կնոջ ինքնահաստատված լինելու մասին։
Երբ ծիծաղելիս կինը հպվում է իր դեմքի որեւէ մասին, նա ակտիվ, աշխույժ բնավորություն ունի, սակայն վախենում է ռիսկի դիմել։ Նա երբեմն ստիպված է լինում պատասխան տալ իր ոչ մտածված քայլերի համար։
Եթե ծիծաղի փոխարեն քրքիջ եք լսում, եւ կինը գլուխը մի կողմ շրջում, ուրեմն ձեր առջեւ կանգնած է հմայիչ մի կին, որը ցանկանում է սիրախաղ սկսել ձեզ հետ։ Նա հիացնում է բոլորին՝ չնայած սկզբում թեթեւամիտ կնոջ տպավորություն է թողնում։
Եթե կինը ծիծաղելիս բերանը լայն բացում է, նա ինքնասեր, ինքնուրույն բնավորություն ունեցող անձնավորություն է։ Իհարկե, այս տեսակ կնոջը շատ դժվար է վերահսկել ու սահմանափակել։ Եթե նա արտահայտում է իր զգացմունքները, անում է դա 100 տոկոսով։
Եթե ծիծաղելիս քիթը կնճռոտվում է, ուրեմն կինն, ասես, փոքրիկ աղջնակ լինի։ Սա հիմնականում բնորոշ է շիկահերներին, որոնց զգեստապահարանում գերակշռում է վարդագույն հագուսները։ Նա սիրո եւ ուշադրության պակաս է զգում, միամիտ է, զգացմունքային եւ միշտ կարողանում է վերահսկել ցանկացած իրավիճակ։
Եթե կինը ծիծաղելիս ձեռքով փակում է բերանը, ինքնաքննադատ է եւ ինքնավստահության պակաս է զգում։ Բայց նա մեծ սիրտ եւ հոգի ունի։ Նրան հարկավոր է օգնել, որպեսզի ազատվի բարդույթներից, այլապես դրանք խնդիր կդառնան նրա համար։
Այն կանայք, որոնք բարձր ձայնով են ծիծաղում առաջին հայացքից շատ հասարակ մարդու տպավորություն են թողնում, բայց ժամանակի ընթացքում այս տեսակետը փոխվում է։
Աղբյուրը Creu