Իրականում խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»
ЭКОНОМИКАԱդրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռեւս չի փակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաեւ մերձարեւադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի:
Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որեւէ երկրից որեւէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում. ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել:
Հետաքրքիրն այն է, որ այս աղմուկից հետո անգամ ադրբեջանական ծագման ապրանքներն արգելելուն ուղղված որեւէ իրավական ակտ չկայացվեց, փոխարենը սահմանին շարունակվում են կամայական գործողությունները՝ ֆեյսբուքյան հասարակության դժգոհությունը չհարուցելու զգուշավորությունից դրդված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: