Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ բրենդներից է օգտվում Մայա Պողոսյանը (Լուսանկարներ)

ЛАЙФ

«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը միշտ առանձնանում է հետաքրքիր հագուկապով: Մայային հիմնականում տեսնում ենք դասական հագուստներով, առօրյայում նա սիրում է համադրել դասականն ու սպորտայինը: Մայայի հետ զրուցել է ոճի, նորաձևության, բրենդներից օգտվելու և այլնի մասին:)

ՄայաԴուք հայտնի եք որպես ոճային կին: Հագուստի ընտրության հարցումխորհուրդներ ընդունո՞ւմ եք։

-Թե՛ առօրյայում, թե՛ միջոցառումների, թե՛ նկարահանումների ժամանակ ինքս եմ ընտրում հագուստներս: 8 տարի լինելով «Էլ սթայլ»–ի գլխավոր խմբագիրը՝ մեր բոլոր նկարահանումների ոճային լուծումները ես եմ տվել, սակայն դա չի նշանակում, որ  խորհուրդներ չեմ ընդունում: Խորհուրդներ լսում եմ հատկապես հարազաներիցս՝ մայրիկիցս, քույրիկիցս և ամուսնուցս:

րկրորդ կարծիքի կարիք մի՞շտ եք ունենում, թե հիմնականում ինքնուրույն կողմնորոշվում եք:

-90% դեպքերում ինքս եմ  կողմնորոշվում:

-Վստահ եմ, «Fashion» նորություններով հետաքրքրվում եք։ Եթե մի  բան նորաձևությունից դուրս համարվի, սակայն Ձեզ դուր գա և սազի, կհագնե՞ք։

-Իհարկե հետևում եմ, դա նաև մասնագիտական պահանջ է: Կարծում եմ՝ նորաձևությունը կուլտ դարձնել չի կարելի, այն չի թելադրում:  Նորաձևությունը յուրաքանչյուր սեզոնի առաջարկում է տենդենցների այնպիսի մեծ դիապազոն, որն ամեն մեկին հնարավորություն է տալիս ընտրել իր մարմնին, ճաշակին և համարմարավետությանն ամենահամապատասխան տարբերակը:

Եթե մի բան լինի շատ նորաձև, սակայն ինձ դուր չգա կամ դուրս չգա, թե դա ինչպես է նայվում ինձ վրա, երբևէ չեմ հագնի:

-Կա՞ն բաներ, որ այժմ նորաձև են, բայց Դուք երբեք չեք հագնի:

-Միևնույն էլեմենտը կարելի է այնպիսի համադրությամբ ներկայացնել, որ բոլորովին  այլ տեսք ունենա: Կարելի է անել ցանկանցած վերափոխում: Ըստ էության՝ չկան նման բաներ. հնարավոր է՝ ես վերցնեմ մի բան, որն ինձ դուր չէր գալիս և բոլորովին այլ  կերպ ներկայացնեմ:

Ես չեմ հագնի ինձ համար թույլատրելի սահմանից ավելի բաց, վուլգար հագուստ:  Առհասարակ, վուլգարությունը չեմ սիրում, դա իր մեջ էժանագին էլեմենտ է պարունակում: Մենք հաճախ բաց կոնտեքստով ֆոտոշարքեր ենք անում, սակայն երբեք չի լինում, որ դա լինի վուլգար: Չափից դուրս բաց չեմ հագնվի, իսկ առհասարակ սիրում եմ էքսպերիմենտներ, նոր լուծումներ:

-Նույն զգեստը մի քանի անգամ հագնո՞ւմ եք:

-Փորձում եմ չհագնել, հատկապես, եթե շատ մեծ իրադարձություն է լինում կամ նկարահանում, որը շատ անգամ պիտի ցուցադրվի: Շատ աչքի ընկնող զգեստը, որը կհիշվի, ևս հիմնականում չեմ հագնում երկրորդ անգամ, հնարավոր է՝ հագնեմ Հայաստանից դուրս: Սակայն կան այնպիսի կոկտեյլային հագուստներ, որոնք  ունիվերսալ են և փորձում եմ այլ համադրությամբ երրորդ  անգամ էլ հագնել: Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, որը ոչ մի հագուստ երբեք չի կրկնել:

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք:

-Ինչ-որ առումով՝ այո, սակայն  բրենդներն ինձ համար կուլտ չեմ դարձնում: Կարող եմ հագնել և՛ բավականին ճանաչված համաշխարհային նորաձևության տների հագուստ, և՛ միջին դասի բրենդի հագուստ՝ առօրյայում: Կարելի է ասել՝ ես միքսում եմ:

Ես չեմ  ընդունում, երբ մարդիկ ասում են, որ եթե բրենդ չլինի, կամ ինչ-որ գնային կատեգորիայից ցածր լինի, չեն հագնի տվյալ հագուստը: Կարևորը վերջնական տեսքն է, որը, իհարկե, նաև հագուստի որակն է. եթե կարը լինի վատը, անկախ նրանից՝ դա Հայաստանո՞ւմ  է կարված, թե՞ արտասահմանայան նորաձևության տներից մեկում, գեղեցիկ չի նավի:

-Ունե՞ք սիրելի բրենդներ:

-Սիրում եմ «Casadei» կոշիկները, «Dolce & Gabbana», հատկապես` վերջին տարիներին առաջարկած տենդենցները, «Armani»: Սիրում եմ բրենդները համադրել:

Փորձում եմ խթանել նաև հայկական նորաձևությունը և իմ պարտքն եմ համարում անպայման համագործակցել հայ դիզայներների հետ՝ թե՛ նկարահանումների համար, թե՛ ժամանակ առ ժամանակ ինքս եմ հագնում նրանց ներկայացրած հագուտները: Շատ եմ սիրում Վահան Խաչատրյանի հագուստները, Մանուկ Ալեքսանյանի հետ ենք համագործակցում, թեև նա դեռ սկսնակ է, ժամանակին «Kivera Naynomis»-ի հետ ենք աշխատել:

-Ինչպես հասկացա, էժան հագուստ, ամեն դեպքում, չեք հագնում, որովհետև կարևորություն եք տալիս նաև որակին:

-Հարցը գնի մեջ չէ, այլ որակի  և արտաքին տեսքի: Նույնիսկ համեմատաբար ավելի մատչելի հագուստը կարող է շատ լավ տեսք ունենալ, հնարավոր է նաև կարել: Կարևորը՝ մարդն ունենա ոճի, ճաշակի ներքին զգացողություն: Այդ դեպքում նա գնային ցանկացած կատեգորիայում կկարողանա ունենալ լավ տեսք:

Օրինակ՝ «Զառայից» կարելի է ժամանակ առ ժամանակ գտնել ինչ-որ նմուշներ, որոնք կլինեն լավ որակի, տենդենցներին համապատասխան և առօրյայում կարելի է հագնել: «Զառան» թանկ բրենդ չէ, այն միջին, կամ միջինից ավելի ցածր արժեք ունի:

-Սովորական խանութներից օգտվո՞ւմ եք, թե միայն մոլերից և բրենդային խանութերից եք գնումներ անում:

-Եթե սովորական  խանութ ասելով նկատի ունեք անցումի տակի խանութները, չէ: Քանի որ ես հաճախ եմ լինում Հայաստանից դուրս, հիմնականում դրսից եմ գնումներ անում: Բավականին մեծ քանակությամբ հագուստ, աքսեսուարներ, կոշիկներ եմ բերում և հաճախ կարիք չի լինում այդ 1-2 ամսվա ընթացքում թարմացնել զգեստապահարանս:

-Շոփինգամո՞լ եք:

-Չեմ սիրում «մոլ» և «կուլտ» բառերը: Պիտի խոստովանեմ, որ շատ եմ սիրում շոփինգի պրոցեսը և դրանից մեծ հաճույք եմ ստանում, առավել ևս, եթե արտերկրում եմ, քանի որ այդ ժամանակ լինում եմ հանգստիմեջ  և առանց աշխատանքի մասին  մտածելու հանգիստ խղճով պտտվում եմ խանութներով, սակայն ինձ մոտ դա հիվանդագին աստիճանի չէ:

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов