Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը հացադուլ է սկսել
ОБЩЕСТВОԹուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber-ը:
Դեփարդոնը ձերբակալվելուց հետո տարվել է Գազիանթեփ, որտեղից պետք է արտաքսվեր երկրից, սակայն արդեն 18 օր է, ինչ պահվում է ճաղերի հետևում: Նրա փաստաբանները պաշտպանյալի առնչությամբ դիմել են ներքին գործերի նախարարություն:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս ձերբակալման առնչությամբ նշել է, որ Թուրքիայում միջազգային լրատվամիջոցների աշխատողների ձերբակալություններն արդեն հասնում են դիվանագիտական ճգնաժամ առաջացնող մակարդակի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



