Հոնդուրասում ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենային, 17 մարդ է զոհվել
ОБЩЕСТВОԱռնվազն 17 մարդ է զոհվել, 14-ն էլ վիրավորում ստացել այն ավտովթարում, որը տեղի է ունեցել ուրբաթ Հոնդուրասի հյուսիսում։ Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենայի։
Հայտնի է, որ զոհվածների շարքում նաեւ վեց երեխա կա։ Նրանցից երեքը մահացել են Սան Պեդրո Սուլայի քաղաքային հիվանդանոցում։ Տուժածներին տարհանելու համար օգտագործել են ուղղաթիռներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ վարկածներից մեկի՝ ավտոբուսը վարելու ընթացքում շրջվելուց հետո բախվել է հրշեջ մեքենային։ Մեկ ուրիշ տվյալներով, ավտոբուսի վարորդը անհայտ պատճառներով կորցրել էր ղեկի կառավարումը։ Ողբերգության հանգամանքների հետաքննությամբ սկսել են զբաղվել իրավասու մարմինների ներկայացուցիչները։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



